Սերբիայի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել

Լուրեր

07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և այլ քաղաքներում Նովի Սադ երկաթուղային կայարանի տանիքի փլուզման  հետևանքով զոհերի հիշատակին նվիրված զանգվածային հանրահավաքներ են անցկացվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Սերբիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ սեպտեմբերի 1-ին լուռ երթով անցել են մայրաքաղաք Բելգրադի փողոցներով՝ ի հիշատակ 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով 16 զոհերի: Reuters-ի փոխանցմամբ՝ ցուցարարները ողբերգության համար մեղավոր են համարում կոռուպցիան  և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի Սերբական առաջադիմական կուսակցությունն իշխանությունից հեռացնելու համար:

Նմանատիպ բողոքի ցույցեր տեղի ունեցել երկրի այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ Նովի Սադում, Կրագուևացում, Ալեքսինացում: Բելգրադում 16 ավագ դպրոցների աշակերտներ երթով անցել են Սավայի հրապարակով՝ ձեռքերին սպիտակ վարդեր բռնած: Միաժամանակ, ընթերցվել են Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով զոհվածների անունները:

Ի պատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջների՝ Սերբիայի նախագահը նշել է, որ «ժողովրդավարական երկրները չեն կարող փոխել ընտրությունների ժամանակացույցն ամեն անգամ, երբ բողոքի ցույցեր են տեղի ունենում», քանի որ դա «կվնասեր հենց քաղաքացիներին»։

Նոյեմբերի 1-ին Նովի Սադի նոր վերանորոգված երկաթուղային կայարանի արտաքին բետոնե ծածկն էր փլուզվել։ Արդյունքում մահացել էր 16 մարդ՝ 6-ից մինչև 74 տարեկան։

Ողբերգությունից հետո հրաժարական էր տվել շինարարության այն ժամանակվա նախարար Գորան Վեսիչը։ Նա և կայարանի վերակառուցման հետ կապված ևս 12 անձինք ավելի ուշ ձերբակալվել էին։

Չնայած դրան՝ երկրում բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել, որն անվանել են  ամենամեծը 1996 թվականից ի վեր: Ցուցարարները Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության պատճառ են անվանել կոռուպցիան, անփութությունը, շինարարության ընթացքում անվտանգության կանոնների անտեսումը։

Հունվարին Սերբիայի վարչապետ, Նովի Սադի նախկին քաղաքապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական էր տվել բողոքի ցույցերի ֆոնին։ Մարտին երկրի խորհրդարանը հաստատել էր այս որոշումը։

Կառավարության նոր ղեկավար է դարձել բժշկագիտության պրոֆեսոր Ջուրո Մացուտը, որի թեկնածությունն առաջարկել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի