Այսօրվանից վարորդական վկայականի քննությունները հնարավոր կլինի վերահանձնել արագացված ընթացակարգով․ ի՞նչ պետք է իմանալ

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Այսօրվանից վարորդական վկայականի համար քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։ Քաղաքացիները հնարավորություն ունեն վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունն առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, առցանց գրանցմամբ։

Factor.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին, սակայն, նշեց, որ համակարգի գործարկման առաջին օրն իսկ roadpolice.am կայքում քննությունը վերահանձնելու համար գրանցման հետ կապված խնդիրներ կան։

«Ահավոր հերթեր են, համակարգը նորմալ չի աշխատում, ասում է՝ գրանցված չեք, իրավունք չունեք մասնակցելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքացու խոսքով՝ վարորդական վկայական ստանալու տեսական քննությունից երրորդ անգամ է կտրվել՝ մեկ միավոր ցածր ստանալու պատճառով և ցանկացել է հաջորդ օրը կրկին քննություն հանձնել։

Ֆեյսբուքյան օգտատերերն էլ հարց են բարձրացնում, որ եթե ծրագրով մոտակա օր չկա և ստիպված են մի քանի ամիս սպասել իրենց հերթին, ինչպե՞ս է ստացվում, որ վճարելու դեպքում օր է բացվում։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝ 

 

  • հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց, 
  • երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

 

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն՝ արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝

 

  • յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց, 
  • տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց: 

 

Մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։ 

 

Անի Թամրազյան