ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը ողջունել են Մինսկի գործընթացը փակելու՝ Նախարարների խորհրդի որոշումը

Լուրեր

21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ.Շինիրլիօղլուն ողջունում են Նախարարների խորհրդի որոշման ընդունումը, որը փակում է Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո։

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրանց պատմական համաձայնագրերի և դրանց արագ իրականացումը սկսելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում իրենց գերազանց համագործակցության համար։ Ես նաև կցանկանայի գովաբանել մասնակից պետություններին այս համաձայնության հասնելու գործում ցուցաբերած համագործակցային ոգու համար»,- ասել է Վալտոնենը։

Նախարարական խորհրդի այս որոշումը հետևում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրին, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։

«Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը նույնիսկ տասնամյակներ տևած հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է մնում, երբ կողմերի միջև կա ընդհանուր լեզու գտնելու վճռականություն»,- ասել է գլխավոր քարտուղար Շինիրլիօղլուն։

ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք երկարատև խաղաղություն և կայունություն են բերում Հայաստանում, Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում։

Նշվում է, որ  այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար։ Միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների հանձնումը, կշարունակվեն մինչև գործընթացի ավարտը՝ ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր,  որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում է ընդունել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի