ԿԲ-ն հաստատում է ռուսաստանցիների բանկային տվյալների հավաքագրումն ու տեղեկատվության փոխանակումը

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Ռուսական մամուլում վերջերս տեղեկություն էր հայտնվել, որ հայկական բանկերն ու բրոքերները սկսել են հարկային ռեզիդենտության տվյալներ պահանջել ռուս հաճախորդներից, որոնք հաշիվներ ունեն Հայաստանում։ 

«Տվյալների հավաքագրման նպատակն է նախապատրաստվել Ռուսաստանի հետ ֆինանսական տեղեկատվության առաջին ավտոմատ փոխանակմանը, որը սպասվում է 2025 թվականի սեպտեմբերին։ Սա նշանակում է, որ Հայաստանում ռուսների ակտիվների մասին տեղեկատվությունը հասանելի կդառնա Դաշնային հարկային ծառայությանը։ Տեղեկատվություն չտրամադրելու դեպքում հաշիվների սպասարկումը կասեցվում է»,- գրել էին ռուսական լրատվամիջոցները։

Factor.am-ը ՀՀ Կենտրոնական բանկից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ են այդ տեղեկությունները, և արդյո՞ք տեղեկատվություն չտրամադրելու դեպքում հաշիվների սպասարկումը կասեցվելու է։ Ստացված պատասխանը, ըստ էության, հաստատում է ռուսական մամուլի հրապարակումները։ 

«2023 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2014թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը: Համաձայնագրի նպատակը  ստանդարտացված և արդյունավետ մեխանիզմի ապահովումն է՝ ուղղված տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և «Մեծ քսանյակ»-ի (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին (Standard for Automatic Exchange of Financial Information in Tax Matters) համապատասխան: 

Միանալով  ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին (որը ներդրվել է ավելի քան 120 երկրների կողմից), Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը և Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ»,- նշված է ԿԲ-ի պատասխանում։

Գայանե Խաչատրյան