Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Հնդկաստանը կրկին արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցության մասին Ադրբեջանի դիմումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական AnewZ-ը։

Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու՝ Ադրբեջանի դիմումին։

Իրավիճակին  ծանոթ պաշտոնյաները նշել են, որ Հնդկաստանի որոշումը՝ խոչընդոտելու գործընթացը, հակասում է բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին և «Շանհայի ոգուն», որոնք սահմանում են, որ երկկողմ վեճերը չպետք է տեղափոխվեն բազմակողմ հարթակներ։ Տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի դիրքորոշումը սերտորեն կապված է Ադրբեջանի և Պակիստանի եղբայրական հարաբերությունների հետ։

Հաղորդվում է, որ այս քայլը «չի փոխում Ադրբեջանի կուրսը», այլ միջազգային հանրությանը ցույց է տալիս «Հնդկաստանի քաղաքականության սահմանափակ և կարճատես բնույթը»։

Միաժամանակ, ըստ ադրբեջանական աղբյուրի, Պակիստանի՝ Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու վերաբերյալ վերջերս ընդունված որոշումը համաձայնեցվել է Բաքվի հետ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախօրեին ընդգծել էր, որ Պեկինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին որպես մշտական ​​անդամներ միանալուն։ Ներկայում երկրներն ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը ՇՀԿ-ում նոր գործընկերոջ կարգավիճակ կստանա։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) որոշել է ստեղծել միասնական կարգավիճակ՝ «ՇՀԿ գործընկեր» անվամբ, ասվում է ՇՀԿ անդամ պետությունների «Տյանցզինի հռչակագրում»։ Ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ անդամ պետությունները «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները միավորել են նոր կարգավիճակի՝ «ՇՀԿ գործընկերոջ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի