Ադրբեջանում թուրքական ԶՈՒ խմբի նոր հրամանատար է նշանակվել
Քաղաքականություն
29.08.2025 | 22:48
Նոր թուրք գեներալ նշանակվել է Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի խմբի հրամանատարի պաշտոնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գեներալ Բախտիյար Էրսայի փոխարեն նշանակվել է գներալ-լեյտենանտ Սոներ Օրուջօղլուն։
Մինչ այս, Բախտիյար Էրսայը նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն էր։ Որոշ ժամանակ առաջ նա նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար։
Նոր նշանակման կապակցությամբ գեներալ Բախտիյար Էրսայն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի և Ադրբեջանում թուրքական ծառայությունների խմբի հրամանատարի պաշտոններից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի