ՀՀ-ն չի դնում արցախահայերի վերադարձի հարց, բայց Ադրբեջանը դնում է ադրբեջանցիների վերադարձը․ պարտադրելու է իբրև օրակարգ․ Հրանտ Տեր-Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարտական եղբայրություն»-ն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից 1-2 օր անց հայտարարեց․ «Վաշինգտոնում կնքված համաձայնությունները, որոնք ներկայացվում են իբրև ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, իրականության մեջ չեն բերելու՝ ա) տևական և կայուն խաղաղության, բ) Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման։ Ադրբեջանը պաշտոնական ամենաբարձր մակարդակով, հետևողականորեն և ինստիտուցիոնալ կերպով Հայաստանին ներկայացնում է հետևյալ պահանջները, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանում պետք է բնակեցվեն այստեղ նախկինում ապրած ադրբեջանցիները, որոնք պետք է ստանան անվտանգության հատուկ` ոչ հայկական երաշխիքներ»։

Factor TV-ի հետ զրույցում պատմաբան, հրապարակախոս, «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն այսպես է հիմնավորում Ալիևի իշխանության՝ իրական խաղաղության պատրաստ չլինելու իրադրությունը․ «ՀՀ-ն չի դնում արցախահայերի վերադարձի հարց, բայց Ադրբեջանը դնում է ադրբեջանցիների վերադարձը։ Սա նշանակում է, որ պարտադրելու է իբրև օրակարգ։ Ալիևը Փաշինյանի կառավարության գլխին լծակ է պահում Բաքվի դատը, որ դուք ագրեսոր եք, պիտի պատժվեք։ Նա խաղաղության չի գնում։ Ալիևի ռեժիմի հենքը հայկական ագրեսիայի նարատիվն է, որ ինքը հաղթել է․ չի կարող գոյատևել, եթե սա հանվի։ Ռուսները доигрались, քանի որ իրենք մեջտեղ բերեցին Թուրքիային և Զանգեզուրի միջանցքի թեման, թուրքերը հասան միջանցքի՝ առանց ՌԴ-ի։ Եթե ռուսներից ուզում ենք կտրվել, Նոյեմբերի 9-ի թղթից ինչո՞ւ չենք հրաժարվում, ասելու են՝ մի րոպե՛, դո՛ւք եք ստորագրել։ Ինչո՞ւ պիտի ՀՀ-ով անցնի արտառոց ճանապարհ, կարևոր չի՝ ով է վերահսկողը, անխոչընդոտ ի՞նչ է նշանակում։ Ռուսասերներն ասում էին՝ միջանցքը պիտի ՌԴ-ին տանք․ հիմա ամերիկյան է, դարձավ վա՞տը, ո՞ւր էիք այսքան տարի»։

Հրանտ Տեր-Աբրահամյանը խոսել է նաև տարածաշրջանում ռուսական և ամերիկյան գործոնների առկայության և դրանց մրցակցության, Թուրքիայի ծրագրերի և դերակատարման, պատերազմի և խաղաղության հարցի, արտաքին քաղաքական այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան