Կարմիրբերետավորի՝ լրագրողին հարվածելու գործը կուղարկվի դատարան․ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բողոքի ակցիայի վայրում 24news.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ կարմիրբերետավորի կողմից բռնություն կիրառելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվելու է դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բռնությամբ ծառայողական լիազորությունները չարաշահելու հատկանիշով, որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ քասախցիների՝ հունիսի 17-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել Երևան-Աշտարակ ճանապարհին։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բացում էին փողոցի երթևեկելի գոտին՝ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Կարմիրբերետավոր Ալեքսանդր Ազարյանն արմունկով հարվածել էր լրագրողին։ Դեպքից հետո կարմիրբերետավորը հեռացվել է համակարգից։

 

Արփի Հակոբյան