Կիևը պնդում է՝ ռուսական փոքր հրթիռային նավ է վնասել Ազովի ծովում․ Մոսկվան հայտարարում է ուկրաինական նավի խորտակման մասին

Լուրեր

29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ոստիկանությունը փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունն օգոստոսի 28-ին հայտարարել է 21631 նախագծի ռուսական փոքր հրթիռային նավի՝ «Բույան-Մ»-ին հարված հասցնելու մասին։ Գործողությանը, ըստ տեղեկությունների, մասնակցել են Գլխավոր հետախուզական վարչության ակտիվ գործողությունների վարչության և «Պրիզրակի» հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները։

Նավը գտնվել է Ազովի ծովում՝ բռնակցված Ղրիմի մոտ։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության «Պրիզրակի» հատուկ նշանակության ստորաբաժանման մատիկներն անօդաչու թռչող սարքի հարվածով վնասել են նավի ռադիոտեղորոշիչ կայանը, իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ակտիվ գործողությունների վարչության հատուկ նշանակության ուժերը հարձակվել են «Կալիբրները» կրող նավատախտակի վրա»,- ասվում է Ուկրաինայի հետախուզական ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարվածների հետևանքով նավը, որը Թեմրյուկի ծոցում գտնվող «Կալիբր» հրթիռների հնարավոր արձակման գոտում է եղել, վնասվել է և ստիպված է եղել լքել մարտական ​​հերթապահության գոտին։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Միաժամանակ, ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի ռազմածովային անօդաչու թռչող սարքը Դանուբի գետաբերանում խորտակել է ուկրաինական միջին հետախուզական «Սիմֆերոպոլ» նավը։

«Գերարագ անանձնակազմ նավակի միջոցով Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Սիմֆերոպոլ» միջին չափի հետախուզական նավը հարված է ստացել Դանուբ գետի գետաբերանում։ Հարձակման արդյունքում ուկրաինական նավը խորտակվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս նավն առաջին անգամ գործարկվել է 2019 թվականի ապրիլի 23-ին։ Այն ծովում առաջին փորձարկումն անցել է 2020 թվականի հունվարի 30-ին, փորձարկումները տևել են շուրջ երկու տարի։ 2023 թվականի հուլիսին «Սիմֆերոպոլ»-ը զինվել է վեցփողանի  AK-306 զենքով։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրո Պլետենչուկը հաստատել է, որ Ռուսաստանը հարվածել է ուկրաինական ռազմանավին։

Պլետենչուկն «Ուկրինֆորմ» պետական ​​լրատվական գործակալությանը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են մի քանիսը, «շարունակվում են մի քանի նավաստիների որոնումները»։

«Անձնակազմի մեծ մասն անվտանգ է»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի