Մենք քաղաքական պրոցեսներում բռնություն չենք անում, ուր մնաց՝ Եկեղեցու հետ կապված պրոցեսներում բռնությունների դիմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

«Կտրիճ Ներսիսյանը (Փաշինյանն ավազանի անունով է խոսում Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի մասին) ճիշտ կանի՝ ամեն ինչ չհասցնի նրան, որ այն, ինչ քիչ առաջ ասացի, Էջմիածնի կենտրոնական հրապարակում դառնա անբեկանելի, անքննելի իրողություն: Ես նրան կոչ եմ անում ուղղակի կամավոր այդ որոշումը կայացնել»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ լեգենդներ են հյուսվում, թե բռնություններ են պատրաստվում իրականացնել Վեհարանի դեմ։

«Մենք քաղաքական պրոցեսում բռնություն չենք արել, ուր մնաց թե՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նոր կաթողիկոս ընտրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին, Փաշինյանը մանրամասնեց, որ դիմումների թիվը 100-ից ավելի է, և թեկնածուների հետ հանդիպումների արդյունքում անձամբ է ստուգում՝ վերջիններս համապատասխանո՞ւմ են պահանջներին, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն էր կատարել, առաջարկելով «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով» համակարգող խումբ ստեղծել։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան