Գազամատակարարման դադարեցում Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրում
Օգոստոսի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը․ տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Նշվում է, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: