Կարգապահական վարույթ՝ դատավոր Վահագն Թորոսյանի նկատմամբ․ նա քննել է «Ֆլեշ»-ի դեմ հայցը՝ չհայտնելով, որ եղել է այդ ընկերության իրավաբանը

Լուրեր

14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Օգոստոսի 25-ին գործով նիստ էր նշանակվել, որը, սակայն, հետաձգվել է։

Ըստ Դատական իշխանության կայքում առկա տեղեկատվության՝ Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Գուրգեն Թորոսյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ Թորոսյանը «Ֆլեշ» ընկերության դեմ ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունել ու քննել, սակայն դատավարության կողմերի համար չի բացահայտել այն հանգանմանքը, որ նախկինում 10 տարուց ավելի եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության հարցում:

Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։

Օրենսգրքով սահմանվում է նաև, որ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Այսինքն՝ եթե անգամ դատավորը համոզված էր, որ կարող է անաչառ լինել գործով, միևնույն է, կողմերին պետք է բացահայտեր, որ եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը, ինչը չի արել։

Նշենք, որ դատավոր Վահագն Թորոսյանի վերաբերյալ ևս մեկ կարգապահական վարույթ ԲԴԽ-ում քննվել է 2022 թվականին։ Այս դեպքում դատավորի վերաբերյալ վարույթը հարուցվել էր այն բանի համար, որ նա, լինելով դատավոր, վարչական գործերից մեկով հանդես է եկել որպես իր կնոջ ներկայացուցիչ։ Այս գործը, սակայն, մնացել է առանց քննության, քանի որ Բարձրագույն դատական խորհրդում քվորում չի ապահովվել։ Մասնավորապես, այն բանից հետո, երբ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ԲԴԽ անդամներից մեկը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ մեկ այլ անդամ գործուղման մեջ է գտնվել։ Այսպիսով՝ հնարավոր չի եղել ապահովել անհրաժեշտ քանակով խորհրդի անդամների ձայներ՝ Թորոսյանի գործով որոշում կայացնելու համար։

Արաքս Մամուլյան