Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությանը

Լուրեր

17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
17.02.2026 | 15:10
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը
17.02.2026 | 15:04
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
17.02.2026 | 15:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվեց տնային կալանքի // ՌԴ-ն, Իրանն ու Չինաստանը նավեր են ուղարկում Հորմուզ․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 14:54
Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը Հորմուզի նեղուցում զորավարժություններ կանցկացնեն
17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
17.02.2026 | 14:27
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
Բոլորը

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությանը։ Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Բացասաբար ենք վերաբերվում»,- լրագրողների հետ զրույցում նա այսպես է պատասխանել հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտարկում Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքները, որոնք կարող են ներառել այդ երկրում եվրոպական զորքերի տեղակայումը։

Պեսկովը նշել է, որ «գոյություն չունեն եվրոպական զինվորականներ, կան կոնկրետ երկրների զինվորականներ, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են»։ Նրա խոսքով՝ հենց ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայում հակամարտության սկզբնական  պատճառներից մեկը դարձավ։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ կարգավորման բանակցություններում անընդհատ քննարկվում են Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքները, սակայն իշխանությունները չեն ցանկանում մանրամասները բացահայտել։

«Սակայն մենք չէինք ցանկանա այս թեման հիմա քննարկել հրապարակային ձևաչափով։ Մենք կարծում ենք, որ սա օգտակար չէ ընդհանուր արդյունավետության համար»,- ընդգծել է նա։

Financial Times-ն էլ այսօր հաղորդել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայի համար արևմտյան անվտանգության երաշխիքների շրջանակում տրամադրել հետախուզական և օդային պաշտպանության աջակցություն։ Այսպես կոչված, «կամավորների կոալիցիան», որը գլխավորում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, քննարկում է եվրոպական զորքեր  ուղարկելու հնարավորությունը, սակայն տեղական պաշտոնյաները խոստովանում են, որ դա հնարավոր կլինի միայն ԱՄՆ-ի աջակցությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ընդգծել էր, որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չեն լինի։ Նա նաև ասել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի համար խնդիր չի լինի Ուկրաինայում զորքերի տեղակայումն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի