Կարծում եմ՝ սա հակամարտության ավարտն է․ Ալիևը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կարծում եմ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածն իրականում առճակատման ավարտն է և փակուղուց դուրս գալու ելքը։ Մենք երկար ժամանակ հակամարտում էին Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին։

«Մենք նախաձեռնեցինք բանակցային ձևաչափը։ Մենք նաև ներկայացրել էինք խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Ըստ էության, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական ​​հարաբերությունների կարգավորման տեսլականի ադրբեջանական տարբերակի վրա։ Բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ։ Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը»,- ասել է Ալիևը։

Նա, սակայն, հերթական անգամ պայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։

«Պաշտոնապես խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հասկանում ենք՝ նրանք փոփոխություն կկատարեն։ Երբ սահմանադրական այդ փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը։ Բայց այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են այս փաստաթուղթը Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որն ընդհատումներով տևել է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հույս է հայտնել, որ ոչինչ չի խանգարի Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին։

«Մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա: Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը: Բայց դա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար, որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից: Եթե ​​այնտեղ ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է՝ եթե Հայաստանը դադարի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաքուն նույնը կանի։

«Եվ ո՞վ կհաղթի, ո՞վ կպարտվի այս դեպքում։ Կարծում եմ՝ սա հռետորական հարց է։ Ես հավատում եմ, որ Հայաստանի ցանկացած ապագա կառավարություն բավականաչափ իմաստուն կլինի և կօգտագործի ողջամիտ մոտեցում՝ չկասկածելու Վաշինգտոնում ձեռք բերված մեր  պայմանավորվածություններին։ Եվ կրկին՝ սա երկու պետությունների միջև համաձայնագիր է։ Սա իմ և Փաշինյանի միջև համաձայնագիր չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի