Իլոն Մասկը դատի է տվել Apple-ին և OpenAI-ին

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի X-ը և xAI-ը Տեխասում դատական ​​​​հայց են ներկայացրել OpenAI-ի (ChatGPT չաթբոտի արտադրող) և Apple-ի դեմ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Մասկի փաստաբանները դատական ​​հայցում նշել են, որ Apple-ի և OpenAI-ի միջև կնքված բացառիկ համաձայնագիրը ChatGPT-ն դարձրել է iPhone-ներում ինտեգրված միակ չաթբոտը։ Հայցում նշվում է, որ որոշումը զսպում է արհեստական ​​բանականության ոլորտում մրցակցությունն ու նորարարությունը և վնասում սպառողներին՝ զրկելով նրանց ընտրության հնարավորությունից։ Մասկի ընկերությունները միլիարդավոր դոլարների փոխհատուցում են պահանջում։

OpenAI-ի ներկայացուցիչը Bloomberg-ին ասել է, որ դատական ​​​​հայցը «համապատասխանում է Մասկի կողմից շարունակական հետապնդումների պրակտիկային»: Apple-ը չի մեկնաբանել հայցը։

Apple-ը 2024 թվականին համաձայնագիր է կնքել OpenAI-ի հետ, որի համաձայն՝ ChatGPT-ն կավելացվի Apple Intelligence-ին՝ iOS 18-ում ներկառուցված անհատականացված արհեստական ​​բանականության համակարգին։

Apple-ի ավագ փոխնախագահ Էդի Քյուն 2025 թվականի մայիսին հայտարարել էր, որ համաձայնագիրը բացառիկ չէ։ Նա նշել էր, որ Apple-ը կարող է ինտեգրել արհեստական ​​բանականության այլ հավելվածներ կամ գործառույթներ, եթե ցանկանա։

Իլոն Մասկը վաղուց ի վեր թշնամանքի մեջ է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ։ Երկու գործարարներն էլ մասնակցել են OpenAI-ի ստեղծմանը 2015 թվականին, սակայն առաջացած անհամաձայնությունների պատճառով Մասկը լքել է OpenAI-ի տնօրենների խորհուրդը 2018 թվականին։ Այդ ժամանակ Մասկը հղում էր արել շահերի հնարավոր բախմանը։

Օգոստոսի 11-ին Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել էր, որ Apple-ը խախտում է հակամենաշնորհային օրենքները, քանի որ, OpenAI-ից բացի, արհեստական ​​բանականության ոչ մի ընկերություն չի կարող հասնել App Store-ի #1 տեղին։

Ալթմանը պատասխանել էր, որ լսել է՝ Մասկը «մանիպուլյացիաներ է անում X-ի հետ իր և իր ընկերությունների օգտին՝ միաժամանակ վնասելով իր մրցակիցներին և իրեն դուր չեկող մարդկանց»։

Իլոն Մասկի xAI-ն էլ մշակում է իր սեփական չաթբոտը՝ Grok-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի