Նախիջևանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի պահանջն ընդունվել է Հայաստանի կողմից․ Ադրբեջանի վարչապետ

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հռչակագրում ներառված կարևոր դրույթներից մեկը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացումն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը  երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցին նվիրված հատուկ նիստում։

Նա ասել է, թե սա ոչ միայն ամրապնդում է երկկողմ հարաբերությունները, այլև մեծացնում է Ադրբեջանի դերը տարածաշրջանի համաշխարհային տնտեսական և տրանսպորտային քարտեզի վրա։

«Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովը՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, դրա վառ օրինակն է։ Այս հանդիպումից հետո ստորագրված համատեղ եռակողմ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից առաջարկված և տարիներ շարունակ առաջ մղվող խաղաղությունը լայն միջազգային աջակցություն է ստացել և պաշտոնապես ընդունվել է։ Համատեղ հայտարարությունը ոչ միայն համապարփակ փաստաթուղթ է, որը վերջ է դնում երկու երկրների միջև երկարատև զինված հակամարտությանը, այլև ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է։ Ադրբեջանը, որն ինքն է իրականացրել ՄԱԿ-ի թղթի վրա մնացած բանաձևերը, վերականգնել է արդարությունը ռազմական միջոցներով՝ իր նահատակների արյան գնով և, լինելով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեղինակ, վերջ է դրել հակամարտությանը քաղաքական հարթությունում»,- հայտարարել է Ադրբեջանի վարչապետը։

Նա ասել է, թե համատեղ հռչակագրի ամենակարևոր դրույթներից մեկը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանը:

«Պատերազմից հետո նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս և վճռականորեն հայտարարել է, որ պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել ցամաքային անցումը: Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին և տարբեր դիրքորոշումներին՝ պետության ղեկավարի այս պահանջը նույնպես ընդունվել է հայկական կողմի կողմից»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր հերթին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»՝ ասելով, որ այն կդառնա Նախիջևանի՝ Ադրբեջանի մյուս շրջանների հետ ավելի սերտ ինտեգրման հիմնական գործոնը։

«Այս համաձայնագիրը կնպաստի Նախիջևանի  ավելի սերտ ինտեգրմանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ։ Զանգեզուրով  ճանապարհը, որը Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տրանսպորտային երթուղի է, զգալիորեն կընդլայնի տնտեսական կապերը տարածաշրջանում»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի