Երբ ձեզ ուղիղ բան եմ ասում, դուք թշնամանք եք ման գալիս. տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը՝ ակցիայի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Երբ ձեզ ուղիղ բան եմ ասում, դուք թշնամություն եք ման գալիս: Օրենքը շրջանցելու հնարավորություն կառավարությունը չունի: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներն «աջ ղեկով» ավտոմեքենաներ ներկրողներն էին, որոնք պահանջում են վերացնել «աջ ղեկով» մեքենաների ներմուծման արգելքը: Նախարարի պաշտոնակատարն առաջարկեց ամբողջական տեղեկությունը հավաքել ու նախարարություն գնալ՝ հանդիպման:

«Եկեք ամբողջական ինֆորմացիայով՝ քանի ընկերություն է, քանի մեքենա է, քննարկենք: Փոխնախարարին արդեն հանձնարարված է: Հարցը ճանապարհ փակելով, գալով-ճնշելով, ԱԺ մուտքը փակելով չի լուծվելու: Հարցադրումն էլ պետք է հստակ լինի. դուք ուզում եք լուծել այդ 130 մեքենայի՞ հարցը, 2.000 մեքենայի խնդիրը, թե՞ ընդհանրապես արգելքը հանելու խնդիրը»,- հավելեց Արշակյանը:

Պաշտոնյան հիշեցրեց, որ օրենքն ընդունելիս բոլոր ընթացակարգերը պահպանվել են: Ակցիայի մասնակիցներն էլ պնդեցին, թե իրենց հավաստիացրել են, որ արգելքը մինչև հոկտեմբերի 1-ն է: Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն անուններ պահանջեց. «Անուններ ասեք: Անուն-ազգանունը վերցրեք, գնացեք դատարան, ասեք՝ մեզ մոլորության մեջ են դրել, և էդ մարդուն պատասխանատվության ենթարկեք»:

Մանրամասները՝ տեսանյութում