Ադրբեջանը սպասում է, որ ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը՝ Բաքուն շարունակում է նախապայմաններ առաջ քաշել  համաձայնագրի ստորագրման համար։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է, թե Բաքուն սպասում է, որ Երևանը փոփոխություններ կկատարի ՀՀ Սահմանադրության մեջ և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատկապես ընդգծվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։

««Զանգեզուրի միջանցքը» («Թրամփի երթուղի»), որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի Ադրբեջանի ներսում ամբողջական կապը և տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը։ Այս նախագիծը նաև կընդլայնի տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հնարավորությունները»,- ընդգծել է Բայրամովը։

Հավելենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգոտնում ՀՀ-ի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ստորագրված փաստաթղթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է օգտագործել այս եզրույթը։

Բացի այդ, Բայրամովը խոսել է Թուրքիայի դերակատարումից։

«Թուրքիան միջազգային մակարդակով աջակցել է Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը, գործընթացում համակարգված քայլերը դրական ներդրում են ունեցել: Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը կարևոր դեր է խաղացել կայունության ապահովման գործում։ Իր հերթին, մենք նույնպես պարբերաբար տեղեկացնում ենք թուրքական կողմին ձեռնարկված միջոցառումների մասին և համատեղ քայլեր ենք ձեռնարկում կայուն խաղաղության ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի