Հեռախոսով զանգում են, առաջարկում 5G կապը միացնել․ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է կիբերզեղծարարության նոր ալիքի մասին

Լուրեր

25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
Բոլորը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է կիբերզեղծարարության նոր ալիքի մասին։ Factor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին  2-3 օրում 5 քաղաքացի է դիմել իրեն՝ դժգոհելով, որ խաբեության զոհ են դարձել, նրանց անուններով միլիոնների վարկեր են ձևակերպվել։

Փորձագետի խոսքով՝ կիբերզեղծարարները հեռախոսի միջոցով են փորձում իրենց սև գործն անել։ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ զեղծարարության այս մեթոդը նոր չէ, բայց վերջին շրջանում կրկին նոր թափ է հավաքել։

«Բջջային օպարետորի կամ բանկի անունից հեռախոսով զանգում են՝ ինչ-որ առաջարկ անելու կամ խնդիր լուծելու պատրվակով։ Հիմնականում առաջարկում  են 5G կապը միացնել։ Քաղաքացուն ասում են, որ կօգնեն այն միացնել։ Հետո առաջարկում են կապվել  WhatsApp-ով և խնդրում են ինչ-որ գործողություններ անել, օրինակ,  «շեյր սքրին» անել, որպեսզի տեսնեն՝ հեռախոսի վրա ինչ է կատարվում։ Փորձում են բանկային հավելվածի վերականգնման կոդն ուղարկել։ Երբ կոդը գալիս է,, բնականաբար, հանցագործն էկրանի վրա դա տեսնում է։ Օգտագործում են նաև այլ տարբերակ, երբ առաջարկում են ներբեռնել ծրագիր և մարդը փաստացի վիրուս է տեղադրում իր հեռախոսի վրա, և դա սկսում է մարդու անունից մուտք գործել իր բանկային  հավելված։ Այդ դեպքում կիբերհանցագործներն էկրանը սևացնում են, քաղաքացին չի տեսնում՝ ինչ է կատարվում իր հեռախոսի վրա։ Այնուհետև մուտք են գործում հավելված, հաշիվները թալանում, վարկ ձևակերպում»,- մանրամասնեց Մարտիրոսյանը։

Փորձագետը նշում է, որ կիբերհանցագործների խմբերն այլ երկրներից են աշխատում։ Ասում է՝ առաջին հերթին քաղաքացիները պետք է տեղակացված լինեն նման հանցագործությունների մասին և զգույշ լինեն։

«Որոշ բանկեր գնում են անվտանգության լրացուցիչ քայլերի, այն է՝ եթե հեռախոսի վրա «շեյր սքրին» է արված, բանկի հավելվածը թույլ չի տալիս գործողություններ իրականացնել, արգելափակում է և չի թողնում որևէ գործողություն անել»,- հավելեց նա։

Սամվել Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ կիբերխաբեության այս տարբերակը շուրջ կես տարի է՝ ինչ կա Հայաստանում, իսկ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում արդեն 2  տարի է՝ մարդկանց դրա զոհն են դառնում։

Մանյա Պողոսյան