Տղայի գլուխը մեքենայի ապակու տակ թողած անձը հարցաքննվել և ազատ է արձակվել. որևէ կարգավիճակ չունի

Լուրեր

03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
Բոլորը

Երիտասարդի գլուխը ավտոմեքենայի դռան ապակու տակ թողած անձը հայտնաբերվել և հարցաքննվել է։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ շուրջ 10 օր առաջ համացանցում տարածվում էր տեսանյութ, որտեղ երիտասարդ տղայի գլուխը մեքենայի դռան ապակու տակ էր, նա խեղդվում էր և լացակումած խնդրում, որ իրեն ազատ արձակեն։ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Գյումրիում, քանի որ խեղդվող տղան Գյումրիի բարբառով էր խոսում։ Ազատություն խնդրող երիտասարդը կատարողին դիմում էր Գևորգ անունով։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Նախաքննությունը շարունակվում է։

Ուշագրավ է, որ այս արտառոց դեպքից շուրջ 10 օր անց ենթադրյալ արարքը կատարող անձը որևէ կարգավիճակ չունի։ Նա միայն հարցաքննվել է և ազատ արձակվել։ Տուժողի կարգավիճակ ունի երիտասարդ տղան, որը ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել։

Նարեկ Կիրակոսյան