ՌԴ-ն և ԱՄՆ-ն Ուիթկոֆի այցի ընթացքում էներգետիկ գործարքներն են քննարկել․ Reuters

Լուրեր

24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևը
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ռուս և ամերիկացի պաշտոնյաներն օգոստոսին կուլիսներում քննարկել են էներգետիկային վերաբերող մի քանի գործարք։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ հինգ անձանց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ այս համաձայնագրերը պետք է Կրեմլին խրախուսեին Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։ Մասնավորապես, խոսք է գնացել Exxon Mobil-ի կողմից «Սախալին-1» նախագծին վերադառնալու հնարավորության և Ռուսաստանի կողմից հեղուկ բնական գազի արտադրության նախագծերի համար ամերիկյան սարքավորումներ գնելու հեռանկարների մասին։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ գործարքները քննարկվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ։ Դրանք քննարկվել են նաև Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ։

Reuters-ի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ թեման բարձրացվել է նաև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

«Սպիտակ տունն իսկապես ցանկանում էր, որ Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքներով աղմկոտ վերնագրեր հայտնվեին  խոշոր ներդրումային գործարքի մասին։ Այդպիսով, Թրամփը կզգար, որ ինչ-որ բանի է հասել»,- ասել է Reuters-ի աղբյուրը։

Սպիտակ տունը, ի պատասխան Reuters-ի մեկնաբանության խնդրանքին, հայտարարել է, որ Թրամփը և նրա ազգային անվտանգության թիմը շարունակում են համագործակցել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ սպանություններն ու պատերազմը դադարեցնելու համար, և հանրային տիրույթում այդ հարցերի հետագա քննարկումը չի բխում ԱՄՆ-ի շահերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի