Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները միջուկային գործարքի, երկրների ռազմավարական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաքչին և Հաքան Ֆիդանը հանդիպում են ունեցել Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, գրում է Mehr գործակալությունը։

Ֆիդանը լրագրողներին հայտնել է, որ Իրանը բանակցություններ է վարել Եվրոպայի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկումներ ունեցել Միացյալ Նահանգների հետ, որոնք ներկայում կասեցված են։ Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, և որ ինքն ու իրանցի գործընկերը քննարկել են այս հարցը՝ օգտվելով առիթից՝ գնահատելու այս նոր օրակարգը՝ ԱՄՆ-ի որոշ հայտարարությունների լույսի ներքո։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ բարձր է գնահատել Թուրքիայի ակտիվ դերը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության գործող նախագահ և նրա անսասան աջակցությունը պաղեստինյան ժողովրդին։ Նա նաև կոչ է արել ամրապնդել իսլամական աշխարհի կոլեկտիվ կարողությունները՝ «Իսրայելի էքսպանսիոնիստական ​​​​ծրագրերին հակազդելու և պաղեստինյան գործը պաշտպանելու համար»։

Կողմերը քննարկել են նաև Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմավարական և շարունակական համագործակցությունը։ Նրանք նաև ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը առանցքային ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, սահմանային անվտանգության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի