Սոբյանինը ներկայացրել է Մոսկվայում միգրանտների նկատմամբ վերահսկողության նոր միջոցները

Լուրեր

25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ մայրաքաղաքը նոր միջոցներ է ձեռնարկում միգրանտների նկատմամբ վերահսկողության համար։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ընդգծել է, որ խոսքը տեխնոլոգիական լուծումների մասին է, որոնք կօգնեն պահպանել կարգուկանոնը այդ ոլորտում։

«Բոլոր օդանավակայաններում՝ Շերեմետևո, Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի, ներդրվել է միգրանտների կենսաչափական վերահսկողություն։ Սահմանը հատելուց առաջ միգրանտը ներկայացնում է կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետքեր։ Այնուհետև միգրացիոն կենտրոնում մենք ստանում ենք նրա գենոմի տվյալները։ Այս կենսաչափական տվյալները հիմք են հանդիսանում ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի տվյալների բազայի համար՝ միգրանտների հետագա վերահսկողության համար»,- KP-ին տված հարցազրույցում նշել է Սոբյանինը։

Սեպտեմբերի 1-ից էլ կսկսի գործել համավարակի ժամանակ սոցիալական գրանցման նման մեկ այլ համակարգ։ Այժմ միգրանտները պետք է հաստատեն իրենց գտնվելու վայրը հատուկ հավելվածի միջոցով։

Բացի այդ, հավելյալ ներդրվում է QR կոդով էլեկտրոնային միգրանտի քարտ։ Ոստիկանությունը կկարողանա ստուգել այն օգտագործող անձի մասին բոլոր տվյալները՝ սկսած մնալու տևողությունից մինչև հնարավոր խախտումները։

«Խոսքը միլիոնավոր միգրանտների մասին է, որոնք գտնվում են Մոսկվայի մարզում, և վերահսկողության համար պահանջվում են լուրջ տեխնոլոգիական լուծումներ։ Այս ամենը անպայման կբարձրացնի կարգուկանոնն այս ոլորտում»,- եզրափակել է Սոբյանինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի