Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Լուրեր

26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, տարբեր մարզերում ու բնակավայրերում հրդեհները տարածվել են զգալի հատվածների վրա՝ ստեղծելով լուրջ սպառնալիք ինչպես բնական միջավայրին, այնպես էլ հարակից բնակավայրերին։ Հրդեհների դեպքեր են արձանագրվել Ապարան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մեղրի, Բերդ քաղաքներում, ինչպես նաև Սարալանջ, Գեղարդ, Ալափարս, Ֆանտան, Սանահին, Ագարակավան, Լճաշեն, Կարճաղբյուր, Այգեձոր, Կամխուտ, Արգել, Լճավան, Հաղթանակ գյուղերում, ինչպես նաև Կոտայք-Կապուտան, Չքնաղ-Թթուջուր ավտոճանապարհներին և Հարթաշեն-«Զանգեր» հատվածում։

«Չնայած դժվարին և երբեմն բարդ լանդշաֆտային պայմաններին՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է օպերատիվ և համակարգված գործողություններով մեկուսացնել և ամբողջությամբ մարել հրդեհի օջախները՝ կանխելով դրանց հետագա տարածումն ու հնարավոր աղետալի հետևանքները։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հերթական անգամ հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զգոն լինել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են դառնալ հրդեհի պատճառ»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում: