Թուրքիայի ԶՈւ գեներալն ազատվել է Ադրբեջանի ՊՆ-ում իր պաշտոնից
Քաղաքականություն
25.08.2025 | 22:57
Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, բանակի գեներալ Բախտիյար Էրսայը լքել է Ադրբեջանի բանակում իր պաշտոնը՝ նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ազատվել է Ադրբեջանի ՊՆ-ում պաշտոնից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով։
Թուրքիայի նախագահի հրամանով՝ բանակի գեներալ Բախտիյար Էրսայը նշանակվել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար։ Որոշ ժամանակ առաջ նա արդեն անցել է իր լիազորությունների կատարմանը։
Էրսայն Ադրբեջանում Թուրքիայի ծառայողական խմբի հրամանատարի պաշտոնին է անցել է 2021 թվականին։ 2022 թվականին նա նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։
Բացի այդ, Էրսայն Արցախյան 44-օրյա պատերազմի կարևոր դերակատարներից է։ Նա պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանում է եղել, ծրագրել ու ղեկավարել է ռազմական գործողությունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի