Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է «Նեպտուն» թևավոր հրթիռի հեռահար տարբերակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է R-360 «Նեպտուն» թևավոր հրթիռի հեռահար մոդիֆիկացիան, որը հայտնի է որպես «Երկար Նեպտուն»։ Սա հրթիռ է, որը կարող է հարվածել մինչև 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին, գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Defense Express-ին։

Ըստ հրապարակման՝ չնայած այն հանգամանքին, որ դրա մշակման մասին հայտնի է դարձել դեռևս 2023 թվականի նոյեմբերին, մինչ օրս որևէ պատկեր չէր հրապարակվել։ Այժմ առաջին անգամ հրթիռը հայտնվել է Ուկրաինայի Անկախության օրը «Զբրոյա» պետական ​​պորտալում հրապարակված տեսանյութում։ Այն ցուցադրվում է ուկրաինական զենքի այլ նմուշների հետ միասին։

Defense Express-ը նշում է, որ «Երկար Նեպտունը» կարելի է ճանաչել իր բնորոշ X-աձև ծալվող թևերով։

Միևնույն ժամանակ, տեսանյութում հրթիռների արձակման պատկերներն արխիվային են՝ Նեպտուն համալիրի 2018-2020 թվականների փորձարկումներից։

Նախնական գնահատականներով՝ նոր հրթիռի երկարությունը գերազանցում է 6 մետրը (առանց բուսթերի), որը մեկուկես մետրով ավելի երկար է, քան R-360-ի առաջին տարբերակը։ Իրանի կենտրոնական մասը նույնպես մեծացել է մինչև 50 սմ տրամագծով՝ հիմնական մոդիֆիկացիայի 38 սմ-ի դիմաց։ Այսպիսով, նոր հրթիռը ոչ միայն ավելի երկար է, այլև ավելի զանգվածային, ինչը, հավանաբար, պայմանավորված է ավելի շատ վառելիքի անհրաժեշտությամբ։

Հրթիռի պաշտոնական բնութագրերը դեռևս չեն բացահայտվել։ Հայտնի է միայն, որ այն նախատեսված է ցամաքային թիրախներին հարվածելու համար։

Հավելենք, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերին տեղեկատվություն էր հայտնվել, որ Ուկրաինայում ստեղծվում են «Երկար Նեպտուն» անունով նոր հրթիռներ։ Մշակումը գաղտնի էր պահվում։

Այս տարվա մարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ  երկրի զինված ուժերի նորագույն զենքը, մասնավորապես, ուկրաինական «Երկար Նեպտուն» հրթիռը, հաջողությամբ անցել է փորձարկումները և կարող է հասնել իր թիրախին մինչև 1000 կիլոմետր հեռավորության վրա։

«Երկար Նեպտուն» (Neptune-MD) հրթիռն ուկրաինական R-360 «Նեպտուն» հականավային թևավոր հրթիռի փոփոխված տարբերակն է, որը, իր հերթին, նույնպես կատարելագործվել է մեծ հեռավորությունների վրա թիրախներին խոցելու համար։

Այս համալիրը մշակվել է «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի կողմից՝ հակառակորդի ռազմանավերը խոցելու համար։

R-360 «Նեպտուն» հրթիռը կշռում է 870 կիլոգրամ և ունի 150 կիլոգրամանոց մարտագլխիկ։ Գործարկման հեռավորությունը մինչև 280 կիլոմետր է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի