Ժնևում վաղը տեղի կունենան Իրանի ու եվրոպական երկրների բանակցությունները միջուկային գործարքի շուրջ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Իրանն ու եվրոպական երեք տերությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, երեքշաբթի Ժնևում կվերսկսեն միջուկային բանակցությունները՝ կենտրոնանալով միջուկային հարցերի և պատժամիջոցների մեղմացման վրա, փոխանցում է Mehr գործակալությունը:

Տեղեկացված աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ  Իրանն ու եվրոպական երեք երկրները  (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) համաձայնության են եկել Ժնևում միջուկային բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ Ժնևում Իրանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույնպես կներկայացնեն փոխարտգործնախարարները։

Հավելենք, որ ուրբաթ եվրոպական երեք երկրների արտաքին գործերի նախարարներն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը համատեղ հեռախոսազրույց էին  ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Ըստ իրանական կողմի՝ այս հեռախոսազրույցի ընթացքում բացատրվել է Իրանի դիրքորոշումը, այսպես կոչված, Snapback մեխանիզմի վերաբերյալ ու եվրոպական երեք երկրների և Եվրամիության պատասխանատվությունն այս հարցում, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարը, ընդգծելով այդ երկրների իրավական և բարոյական անկարողությունը վերոնշյալ մեխանիզմին դիմելու հարցում, զգուշացրել էր նման գործողությունների հետևանքների մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում եվրոպական երկրներն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն ընդգծել են եվրոպական երկրների պատրաստակամությունը դիվանագիտական ​​լուծում գտնելու հարցում։ Արդյունքում որոշվել է, որ Իրանի բանակցությունները եվրոպական եռյակի ու Եվրամիության հետ կշարունակվեն երեքշաբթի՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի