Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամը․ ՔԿ
Հասարակություն
25.08.2025 | 10:16
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ-ում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն ՀՀ դրամը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: