SpaceX-ը գործարկել է Dragon տիեզերանավի 50-րդ թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի պաշարները համալրելու համար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կիրակնօրյա գործարկումը դարձավ Dragon տիեզերանավի 50-րդ այցը Միջազգային տիեզերակայան․ առաջինը իրականացվել էր դեռևս 2012թ. մայիսին՝ մատակարարման ցուցադրական նպատակներով, փոխանցում է Euronews-ը։

Կիրակի օրը Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից SpaceX-ը 50-րդ անգամ ուղարկեց Dragon տիեզերանավը (CRS-33 առաքում) դեպի Միջազգային տիեզերակայան՝ տեղափոխելով առևտրային բեռ։

SpaceX-ի ներկայացուցիչների խոսքով՝ Dragon-ը մոտ 28 ժամ տևողությամբ թռիչքից հետո երկուշաբթի օրը ինքնավար եղանակով կմիանա Միջազգային տիեզերակայանին։

CRS-33 առաքումը տիեզերակայանի աստղագնացներին կհասցնի 5000 ֆունտ (2268 կգ) սնունդ, նյութեր և գիտափորձեր։ Սակայն SpaceX-ի ներկայացուցիչները նշում են, որ այս առաքելությունը գերազանցում է պարզապես մատակարարումների համալրումը։

Առաքելության ընթացքում կկատարվի շուրջ 50 տարբեր գիտական ուսումնասիրություն, որոնք մեծ նշանակություն ունեն մարդու կողմից տիեզերքի ապագա յուրացման համար։

Կիրակնօրյա գործարկումը նշանավորեց SpaceX-ի Dragon տիեզերանավի այցելությունների հոբելյանը դեպի տիեզերակայան․ առաջին գործարկումը տեղի էր ունեցել 2012թ. մայիսին՝ մատակարարման ցուցադրական նպատակներով։

Սեպտեմբերին Dragon տիեզերանավը նորից կօգտագործվի տիեզերակայանի պաշարները համալրելու համար։ Ինչպես նշել է ՄՏԿ ծրագրի օպերացիաների ինտեգրման մենեջեր Բիլ Սպետչը, դա կապված կլինի տիեզերակայանի թռիչքի բարձրության փոփոխության հետ։

«Մի քանի տարի առաջ NASA-ն պայմանագիր կնքեց SpaceX-ի հետ՝ ապահովելու տիեզերակայանի արագացման հնարավորությունը։ Ինչպես գիտեք, տիեզերակայանի բարձրությունը ժամանակի ընթացքում դանդաղորեն նվազում է մթնոլորտի բարակ շերտի պատճառով, որը դեռ առկա է մեր բարձրության վրա»,-ասել է Սպետչը։

Սպասվում է, որ Dragon տիեզերանավը Երկիր կվերադառնա ոչ շուտ, քան դեկտեմբերին։