Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ կա. ՄԱԿ ներկայացուցիչը՝ Փաշինյանին

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Նասեր Ալ-Նուեյսը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ՀՀ Կառավարության հետ։

«Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս տարի զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է այցելությունների դրական դինամիկա, և կարևորել կազմակերպության աջակցությամբ զբոսաշրջության ռեգիոնալ փաթեթների պատրաստումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է կազմակերպության աջակցության անհրաժեշտությունը Զբոսաշրջության ռազմավարության մշակման գործում:

Նասեր Ալ-Նուեյսը պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ ուղղություններով համագործակցելու ՀՀ Կառավարության հետ և ընդգծել, որ Հայաստանում առկա է ոլորտի զարգացման մեծ ներուժ: Նրա խոսքով՝ այն լիարժեք իրացնելու նպատակով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կշարունակի ակտիվ գործակցությունն ու երկխոսությունը հայաստանյան գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրությունում: