Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը խուզարկել են

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դդոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը խուզարկել են։ AFP-ի լրագրողն արձանագրել է, թե ինչպես են ՀԴԲ գործակալները մտնում Բոլթոնի Մերիլենդ նահանգի տուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ խուզարկությունն իրականացվել է ազգային անվտանգության հարցերին վերաբերող հետաքննության շրջանակում՝ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հրամանով:

«ՈՉ ՈՔ օրենքից վեր չէ: ՀԴԲ գործակալներն առաքելության մեջ են»,- գրել է Պատելը X-ում՝ ակնհայտորեն ակնարկելով Բոլթոնի տանը խուզարկությունների մասին:

Հաղորդագրությունը վերահրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական էջում: Հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն, սակայն, դեռևս չի եղել:

Ըստ տեղեկությունների՝ հետաքննությունը կապված է տեղեկատվության արտահոսքի հետ, և իրավապահները գաղտնի փաստաթղթեր են փնտրել։ Բոլթոնը ներկայում ձերբակալված չէ:

Ջոն Բոլթոնը 2001-2005 թվականներին, Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման տարիներին, եղել է պետքարտուղարի տեղակալ՝ զենքի վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով, իսկ 2005-2006 թվականներին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։

Բոլթոնը հայտնի է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր պահպանողական հայացքներով և Հյուսիսային Կորեայի, Իրանի, Կուբայի, ինչպես նաև Ռուսաստանի և նրա դաշնակիցների հարցում կոշտ գծի դիրքորոշմամբ։ Նա բազմիցս հանդես է եկել ԱՄՆ միջուկային ներուժը սահմանափակող ցանկացած պայմանագրի դեմ։