ՌԴ դպրոցներում «հոգևոր-բարոյական մշակույթ» առարկա կներդրվի՝ օտար լեզուների դասաժամերի կրճատման հաշվին

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ՌԴ կրթության նախարարությունը հրամանի նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերից օտար լեզվի ուսուցման ժամերի քանակը կրճատել՝ 510-ից հասցնելով 408-ի: Ռուսաստանյան դպրոցներում որպես օտար լեզու հիմնականում անգլերեն է ուսուցանվում։

Ըստ Current time-ի՝ բացատրական գրությունից հետևում է, որ փաստաթուղթը նվիրված է երկու հարցի՝ 5-7-րդ դասարաններում օտար լեզուների ուսուցման համար հատկացված ժամերի կրճատման և այդ դասարաններում նոր՝ «Ռուսաստանի հոգևոր և բարոյական մշակույթ» առարկայի ներդրմանը։

Նշվում է, որ օտար լեզվի դասաժամերի կրճատումը չի չեղարկում առարկան, այլ «ուղղված է ուսումնական ծրագրում օպտիմալ հավասարակշռություն գտնելուն». սահմանված ժամերի շրջանակում կապահովվի օտար լեզվի իմացության բազային մակարդակ: Փաստաթղթի համաձայն՝ 5-7-րդ դասարաններում օտար լեզվի ուսուցմանը շաբաթական կհատկացվի երկու ժամ՝ նախկին երեքի փոխարեն։

Նոր ուսումնական տարվանից 5-7-րդ դասարանների աշակերտներն անգլերենի մեկ ժամվա փոխարեն կուսումնասիրեն «Ռուսաստանի հոգևոր և բարոյական մշակույթը»։ 5-րդ դասարանում նոր առարկային կհատկացվի 17 ժամ, 6-րդ և 7-րդ դասարաններում՝ 34 ժամ։ Այս դասի շրջանակում դպրոցականները կծանոթանան «Ռուսաստանի պատմության ականավոր պետական ​​և հասարակական գործիչների կյանքին, աշխատանքին, գործերին, անձնական որակներին, որոնք նշանակալի դեր են խաղացել երկրի զարգացման գործում և իրենց կյանքով ապացուցել են  հասարակության արժեքները որպես անհատի կյանքի իմաստ ընտրելու կարևորությունը»։

Դասագիրքը մշակվել է Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանի կողմից։ Համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը նշել է, որ այդ աշխատանքներում ներգրավվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցին՝ ի դեմս Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի (Շևկունով), որին լրատվամիջոցները «Պուտինի հոգևոր հայր» են անվանում։