«Գողություն հայկական ձևով»․ թողարկվել է «Կասկադ Փիքչերս» կինոստուդիայի ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լույս է տեսել «Կասկադ Փիքչերս» կինոստուդիայի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Ֆիլմը հանդիսատեսին խոստանում է բացահայտել մեր հայրենիքը լրիվ նոր և անսպասելի տեսանկյունից։

Դեռևս երկար ժամանակ անհայտ է մնալու, թե որտեղից է ֆիլմարտադրողին հայտնի սովետական Երևանի գաղտնի ստորգետնյա թունելների մասին տեղեկությունը, և գուցե պատկան մարմիններին նույնիսկ հետաքրքրի, թե ինչպես է տեղի ունեցել տասնամյակներ ի վեր գաղտնի մնացած ինֆորմացիայի արտահոսքը։

Անհայտ է նաև, թե գերլարված և դրամատիկ սյուժեն դիտումից հետո դեռ որքան ժամանակ է մնալու հանդիսատեսի սրտերում։

Հենց այս հարցերին վաղաժամ պատասխան չտալու նպատակով էլ դեռևս չեն բացվում այն փակագծերը, որոնք թույլ կտան հանդիսատեսին տեսնել հայկական կինոարտադրության պատմության մեջ նախադեպը չունեցող, ավելի քան երկու տարի տևած սցենարային աշխատանքի պտուղները։

Ստեղծագործական խմբի խոսքով՝ ֆիլմը հավակնում է դառնալ հայկական կինոարտադրության պարծանքը և ձեռնոց է նետելու միջազգային ֆիլմարտադրողներին՝ ապացուցելով, որ հայ կինոն ունակ է մրցունակ լինել նաև միջազգային շուկայում։

Ֆիլմի արդեն իսկ հասանելի պաշտոնական թրեյլերը ոչ միայն ի ցույց է դնում սպասվելիք նորույթի բարձր որակը, այլև բազմապատկում է վերևում նշված հարցերի քանակը։

Իսկ այդ բոլոր հարցերի պատասխանը հանդիսատեսը կարող է ստանալ սեպտեմբերի 4-ից բոլոր կինոթատրոններում։