Նյու Յորքի դատարանը չեղարկել է Թրամփի նկատմամբ սահմանված 500 միլիոն դոլարի տուգանքը

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանեկան բիզնեսի դեմ քաղաքացիական խարդախության գործով սահմանված գրեթե 500 միլիոն դոլարի տուգանքը, հաղորդում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ, Թրամփի ընկերության կողմից բանկերին և ապահովագրական ընկերություններին տրամադրված կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մեղադրանքները չեն կարճվել, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել էր Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը: Իվանկա Թրամփի դեմ հայցն ավելի ուշ կարճվել է:

Գործը վերաբերում էր Trump Organization-ի ակտիվների գնահատմանը, որոնք, ըստ մեղադրողների, դիտավորյալ ուռճացվել են՝ բարենպաստ պայմաններով վարկեր և ապահովագրական պայմանագրեր ստանալու կամ դրանք պահպանելու համար:

2024 թվականի փետրվարին Նյու Յորքի դատարանը Թրամփի նկատմամբ 354,9 միլիոն դոլարի չափով տուգանք էր սահմանել։ Բացի այդ, դատարանը Թրամփի որդիներին՝ Էրիկին և Դոնալդ Թրամփ կրտսերին, մի քանի տարով արգելել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել Նյու Յորքում։

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, գործը քաղաքական էր անվանել և պահանջել էր փակել այն 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո։

2025 թվականի օգոստոսի 21-ին վերաքննիչ բողոքը քննարկելիս հինգ դատավորներից բաղկացած կազմը չի կարողացել միաձայն եզրահանգման գալ։ Հինգ դատավորներից երկուսը համարել է, որ Թրամփին մեղավոր ճանաչելն արդարացի է, սաակայն տուգանքի չափը շատ բարձր է, ինչը խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը։ Եվս երկու դատավոր արտահայտվել է որոշման վերանայման օգտին։ Հինգերորդ դատավորն էլ եզրակացրել է, որ մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն։

Ըստ The New York Times-ի, գործն այժմ կուղարկվի Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան, որտեղ Դոնալդ Թրամփը կարող է կրկին վիճարկել իր մեղավորությունը։ Քանի որ գործը գտնվում է նահանգային իրավասության ներքո, ԱՄՆ նախագահը չի կարող այն կարճել կամ ներում շնորհել ինքն իրեն։