Ուկրաինայի տարածքների զիջումը ՌԴ-ի կողմից պատրաստված «ծուղակ» է․ Կայա Կալլաս

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ուկրաինական տարածքների վերաբերյալ Մոսկվայի պահանջները «ծուղակ է, որը Ռուսաստանը պատրաստել է մեզ համար»։

«Բոլոր խոսակցություններն այն մասին են, թե ինչ պետք է զիջի Ուկրաինան, ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան։ Մինչդեռ մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը ոչ մի զիջում չի արել։ Եթե մենք ընկնենք այդ ծուղակը, եթե մենք ճնշում գործադրենք Ուկրաինայի վրա՝ զիջումներ անելու, ապա այս իրավիճակը կկրկնվի, քանի որ ագրեսիան կպարգևատրվի»,- BBC-ին տված հարցազրույցում հավելել է նա։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալյասկայի գագաթնաժողովից «ստացել է այն ամենը, ինչ ուզում էր». նրան ընդունել են պատվով, և Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ չի կիրառել։

Կալլասը նաև մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները՝ նշելով, որ այս փուլում քիչ «հստակ քայլեր» կան։

«Անվտանգության ամենահուսալի երաշխիքն ուժեղ ուկրաինական բանակն է»,- եզրափակել է նա։

Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո մի քանի երկրներ առաջարկ են պատրաստում, թե ինչպիսին կարող են լինել Կիևի անվտանգության երաշխիքները։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում «անընդունելի է Ռուսաստանի համար»։