Երբ և ինչ պատճառով չեն գործել Երևանի մի քանի շատրվանները․ քաղաքապետարանի մեկնաբանությունը

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանը հայտնի է իր շատրվաններով, որոնք ոչ միայն գեղեցկացնում են քաղաքը, այլև շոգ օրերին ապահովում են զովություն թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Սակայն դրանք միշտ չէ, որ գործարկված են։ Օգոստոսի 19-ին Factor.am-ն արձանագրել է, որ Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանը, ինչպես նաև Մյասնիկյան արձանի ետնամասում գտնվող շատրվանները ժամը 17:00-18:00-ն ընկած հատվածում անջատված են եղել։

Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ մայրաքաղաքի բոլոր շատրվանները շաբաթական մեկ անգամ լվացվում են և այդ օրերին դրանք չեն աշխատում։

«2750-ամյակին նվիրված շատրվանը այդ օրը չի աշխատել, քանի որ կատարվել են լվացման, ջրի դատարկման, նոր ջրի լցման և քլորացման աշխատանքներ։ Ամռան շոգ ժամերին, հատկապես կեսօրին բոլոր շատրվանները գործում են, եթե չեն գործում, նշանակում է գտնվում են լվացման փուլում կամ ունեն տեխնիկական խնդիրներ, որոնք վերացվում են հնարավորինս արագ»,- հայտնում են քաղաքապետարանից։

Երևան քաղաքի շատրվանները սպասարկվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ջրային կառույցների սպասարկման վարչության կողմից։ Ըստ քաղաքապետարանի՝ որոշ շատրվաններ անջատվում են երեկոյան ժամը 20։00-ին, որոշներն էլ 23։00-ին։

Քաղաքապետարանից նշում են, որ մշտապես ձեռնարկվում են քայլեր, թարմացվում, վերանորոգվում և վերակառուցվում են շատրվանների պոմպերը։ Դրանց հիմնական մասը շատ հին են, սակայն ՀՈԱԿ-ը իրականացնում է շատրվանների վերանորոգման և փոխարինման, վերազինման աշխատանքներն՝ ըստ հրատապության։

Անի Թամրազյան