Կիևը դե յուրե չի ճանաչում ՌԴ-ի վերահսկողությունն օկուպացված տարածքների նկատմամբ, բայց կարող է դե ֆակտո համաձայնվել դրա հետ․ Պոդոլյակ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կիևը կարող է որոշ ժամանակով ճանաչել Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունն օկուպացված ուկրաինական տարածքների նկատմամբ, բայց դե յուրե չի համաձայնվի դրա հետ։ Այս մասին իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա ասել է, որ «այս պատերազմից դուրս գալու հիմնական տարբերակներից մեկը ռազմաճակատի գծի երկայնքով հակամարտությունը սառեցնելն է»։

Այս շաբաթ այդ մասին խոսել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այդպիսով մերժելով Դոնեցկի մարզի չօկուպացված հատվածները Մոսկվային փոխանցելու՝ Ռուսաստանի պահանջները։

Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ չեն կարող պաշտոնապես ճանաչել ուկրաինական տարածքների բռնակցումը, քանի որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը։

«Սա միայն սահմանադրական հարց չէ։ Սա միջազգային արգելքի խախտում է։ Չի կարելի միակողմանիորեն տարածք զիջել ագրեսորին։ Մենք պետք է այս հարցին մի փոքր այլ կերպ մոտենանք։ Ուկրաինայի նախնական դիրքորոշումն այսպիսին է. մենք հասկանում ենք, որ այս պատերազմից դուրս գալու հիմնական տարբերակներից մեկը ռազմաճակատի երկայնքով հակամարտության սառեցումն է: Սրանք տարածքներ են, որոնք ներկայում փաստացի օկուպացված են Ռուսաստանի կողմից: Դրանք այդպես էլ կմնան: Դրանից հետո զգալի ջանքեր կգործադրվեն՝ տնտեսական, դիվանագիտական ​​և այլ միջոցներով՝ այդ տարածքներն Ուկրաինային վերադարձնելու համար: Բայց դե յուրե դրանք կմնան ուկրաինական»,- ասել է Պոդոլյակը։