Մեծ թատրոնը կսկսի բացահայտել «անհավատարիմ» աշխատակիցներին, ովքեր «քաղաքական հայացքներ» ունեն․ «Սիստեմա»-ի բացահայտումը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսական Մեծ թատրոնի ղեկավարությունը պայմանագիր է կնքել աշխատակիցներին լրտեսելու ծրագրային ապահովում տեղադրելու համար։ «Սիստեմա» հետաքննական նախագիծը պարզել է, որ խոսքը InfoWatch Traffic Monitor ծրագրի մասին է, որը նախատեսվում է տեղադրել 500 աշխատանքային սարքերի վրա։ Պայմանագրի արժեքը 21,6 միլիոն ռուբլի է (266 հազար դոլար)։

Ծրագիրը կհետևի աշխատանքային ժամերին, ինչպես նաև աշխատակիցների վարքագծին (նրանք տեխնիկական բնութագրերում կոչվում են «վերահսկվող անձինք»)։ Յուրաքանչյուր աշխատակցի համար կկազմվեն հատուկ քարտեր, որոնցում կնշվեն «գործողություններում անոմալիաները»։

Պարզելու համար՝ արդյո՞ք աշխատակիցը «ռիսկի խմբում» է, ծրագիրը կուսումնասիրի՝ աշխատակիցը նամակագրության մեջ օգտագործե՞լ է անպարկեշտ բառապաշար, քննարկե՞լ է ղեկավարությանը և արդյո՞ք պատրաստվել է աշխատանքից ազատման։ Ծրագրային ապահովման մշակողները «անոմալ» վարքագծի մեջ ներառում են նաև «հատուկ ռազմական գործողության» (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը) նկատմամբ հետաքրքրությունը և «քաղաքական հայացքների» առկայությունը (չի նշվում, թե ինչ հայացքների մասին է խոսքը)։

Աշխատակցի քարտ-թղթապանակում «անոմալիաների» առկայությունը կազդի նրա վարկանիշի վրա։

Ըստ ծրագրի՝ արհեստական ​​բանականությունը կբացահայտի «անոմալիաները»՝ հիմնվելով որսացած տվյալների վրա։ Դրա համար կստեղծվեն սոցիալական ցանցերում և մեսենջերներում (WhatsApp, Viber, Telegram), ինչպես նաև բոլոր հայտնի բրաուզերներում աշխատակցի ցանկացած ակտիվության «ստվերային պատճեններ»։ Բացի այդ, ծրագիրը պետք է որսա օգտատիրոջ կողմից մուտքագրված տեքստը։

Անվտանգության ծառայության աշխատակիցները կվերլուծեն այս տվյալներն իրական ժամանակում։

Պայմանագրի կատարողը «Անդեկ» բաժնետիրական ընկերությունն է, իսկ ծրագիրը մշակվել է InfoWatch լաբորատորիայի կողմից։ Վերջինն իր համակարգերը վաճառում է խոշորագույն ռուսական բանկերին, զենք արտադրող «Ռոստեխ»-ին և ՌԴ Պաշտպանության նախարարությանը։