Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
Բոլորը

«Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև սահմանային բոլոր կետերում»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կառավարության ղեկավարի՝ նման քաղաքականություն են որդեգրել, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինեն պարզեցված։

«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն հինգ սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։ «Խաղաղության խաչմերուկ»-ի ներկայացման ժամանակ մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք պարզեցումների այս սկզբունքների հիամն վրա»,- նշեց նա։

Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Հայաստանի սահմանն անցնելու դեպքում հայ սահմանապահների տեսնելո՞ւ են, թե ոչ, պատասխանեց․ «Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային և սահմանային հսկողության այն ձևերը, որ մեզ ծանոթ են տասնամյակների ընթացքում արդեն գոյություն չունեն, մասնավորապես՝ կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր, նաև թվային տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությամբ գործում են այլ ընթացակարգեր, և այն ձևերը, որ մարդկանց պետք է ձեռք տալ, շոշափել և այլն, այդ ձևերը բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանի բոլոր սահմաններում 5,10,15 տարի հետո չեն լինելու, և մենք գնալու ենք պարզեցումների»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան