Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում գործարան է վնասվել․ հրդեհ է բռնկվել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիշերը Ուկրաինայի Զակարպատյան մարզի Մուկաչևո քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Զակարպատյան շրջանի վարչակազմի ղեկավար Միրոսլավ Բիլեցկին, փոխանցոմ է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բիլեցկիի խոսքով՝ գործարանում ոչնչացվել են պահեստներ, հրդեհի ծուխը տարածվում է քաղաքում։ Բնակիչներին կոչ են արել «փակել պատուհաններն ու դռները և զերծ մնալ տանից դուրս գալուց, եթե դա խիստ անհրաժեշտ չէ»։

Ըստ BBC-ի ուկրաինական ծառայության՝ հարվածը ոչնչացրել է միջազգային ամերիկյան ընկերության գործարանը։ Չի նշվում, սակայն, թե ինչ գործարանի մասին է խոսքը։

Զակարպատյան շրջանի դատախազությունն էլ հայտնել է, որ երկու «Կալիբր» հրթիռները «պայթյուն են առաջացրել տեղական գործարանում՝ արտասահմանյան ներդրումներով»։

Իշխանությունները հայտնել են, որ առնվազն 12 մարդ վիրավորվել է. 10-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացվածներից հինգը կայուն վիճակում են։

Մուկաչևո քաղաքը գտնվում է Ուկրաինայի և Հունգարիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա։ Սովորաբար այն հազվադեպ է ռուսական հարվածների թիրախ դառնում։