Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձակուրդից հետո առաջին անգամ վարում էր կառավարության նիստը։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Փաշինյանը նախ շնորհավորեց կառավարության անդամներին «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով», որն, ըստ վարչապետի, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում։
«Ուզում եմ նաև բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարված աշխատանքի համար։ Մենք դա չենք լուսաբանել, բայց արձակուրդների ընդհատումներով, կառավարության կազմով, անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի, խորհրդարանական մեր գործընկերների մասնակցությամբ, նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումների շարք ենք ունեցել, այսինքն, Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ ու քննարկումներ ենք ունեցել, տեքստի վերլուծություններ ենք ունեցել և եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել, և ես ուզում եմ կատարված աշխատանքի համար բոլորիդ շնորհակալություն հայտնել»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս քայլով աշխատանքը ոչ թե ավարտվում է, այլ՝ սկսվում։

Փաշինյանը համոզված է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ» մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և հարթություն, իսկ դա իրականացնելու համար առջևում շատ մեծ աշխատանք կա անելու։

Մանրամասները՝ տեսանյութում։