Թրամփի առաջարկած քարտեզն ու Պուտին-Զելենսկի հանդիպումը․ արդյոք կավարտվի 3,5 տարի ձգվող պատերազմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները երկկողմ հանդիպում կազմակերպելու գործընթացում են՝ պատերազմի ավարտը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումներից հետո։

«Ես շատ հաջող հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ: Շատ հաջող հանդիպում ունեցա նախագահ Զելենսկիի հետ, և հիմա կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե նրանք հանդիպեն առանց ինձ, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը «The Mark Levin Show»-ի եթերում: 

Զելենսկիի, Եվրահանձնաժողովի նախագահի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու եվրոպական 5 այլ երկրների առաջնորդների հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Թրամփը Մոսկվա է զանգահարել և սկսել զբաղվել Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպման հարցերով:

Ավելի ուշ Թրամփի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիրը «մշակման փուլում է», քննարկվում են «շատ տարբերակներ»։

Օվալաձև գրասենյակում ցուցադրված Ուկրաինայի քարտեզի ֆոնին Թրամփի և Զելենսկիի լուսանկարը երեկ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր։  Դրանում Ռուսաստանի կողմից գրավված տարածքները նշված են մուգ գույնով։ 

«Ես նախագահին բազմաթիվ մանրամասներ ներկայացրի մարտի դաշտից քարտեզի վրա։ Ի դեպ, շնորհակալություն քարտեզի համար։ Հրաշալի քարտեզ է։ Ես մտածում եմ՝ ինչպես այն ինձ հետ վերցնեմ»,- ասել է Զելենսկին։ 

Արդյո՞ք 3,5 տարի ձգվող պատերազմի ավարտը մոտ է, թե հակամարտությունը դեռ կշարունակվի։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Օվալաձև սենյակում դրված քարտեզի մասին Ուկրաինայի ղեկավարի արտահայտած դրական կարծիքը պատերազմի դադարեցման նախադրյալ կարող է լինել։ 

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, սակայն, թերահավատորեն է մոտենում Թրամփի առաջարկած քարտեզին և ԱՄՆ նախագահի սցենարով պատերազմի ավարտին։ Նա կարծում է, որ Պուտինի համար պատերազմի ընդհատումը նույնքան կործանարար է, որքան դրա շարունակումը, իսկ Զելենսկին զիջումների չի գնա։

Գարիկ Քեռյանն էլ հիշեցնում է Թրամփի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն այլևս անվճար չի զինելու Ուկրաինային։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այն պարագայում, եթե Զելենսկին տարածքների լիակատար ազատագրում պահանջի։ 

Պուտին-Զելենսկի հանդիպման նախաշեմին մոտ 10 երկիր արդեն պատրաստակամություն է հայտնել զորք ուղարկել Ուկրաինա խաղաղության համաձայնագրի կնքումից հետո՝ որպես անվտանգության երաշխիք։  

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե Մոսկվան կողմ է Եվրոպայից Ուկրաինայի համար կոլեկտիվ անվտանգության երաշխիքներ մշակելուն։ Մոսկվան, սակայն, սկզբունքորեն դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին կամ որևէ այլ ռազմական դաշինքին անդամակցելուն։ 

ԱՄՆ իշխանություններն էլ դիտարկում են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինքնաբերաբար անդամակցության հնարավորությունը, եթե Ռուսաստանը խախտի խաղաղության պայմանները։  

Կավարտվի՞, արդյոք, շուրջ 3,5 տարի ձգվող պատերազմը և ի՞նչ պայմաններով՝ պարզ կդառնա Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպման արդյունքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան