Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողության ծրագիրը
Քաղաքականություն
20.08.2025 | 11:52
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողության ծրագիրը, որը «Գեդեոնի կառքեր 2» անվանումն է ստացել: Այս մասին գրում է The Times of Israel-ը։
«Գործողությունից հետո Գազա քաղաքը կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի», – ասել է Կացը:
Հաղորդվում է, որ առաջիկայում Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինների լրացուցիչ զորահավաք կհայտարարվի։ Մասնավորապես, խոսքը շուրջ 60,000 պահեստազորայինի զորակոչի մասին է։
Պաշտպանության նախարարը նաև հաստատել է «մարդասիրական նախապատրաստությունների» մասին շուրջ մեկ միլիոն պաղեստինցի քաղաքացիական անձանց համար, որոնք պետք է տեղահանվեն Գազա քաղաքից դեպի Գազայի հատվածի հարավ: