Սիրիայի արտգործնախարարը Փարիզում հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին Փարիզում բանակցություններ է անցկացրել իսրայելական պատվիրակության հետ՝ Սիրիայի հարավային շրջաններում կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնությունների հասնելու համար։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։

«ԱԳ նախարար ալ-Շիբանին երեքշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ՝ տարածաշրջանում և հարավային Սիրիայում կայունության ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու համար։ Բանակցությունները կենտրոնացել են լարվածության նվազեցման, Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու, կայունության պահպանման վերաբերյալ համաձայնությունների հասնելու, Սուեյդա նահանգում հրադադարի վերահսկողության և 1974 թվականի համաձայնագրի գործողության վերականգնման վրա»,- գրում է գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ բանակցություններն անցկացվում են ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ Սիրիայում անվտանգության և կայունության ամրապնդման, ինչպես նաև երկրի տարածքի միասնականության և ամբողջականության պահպանմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, ալ-Շիբանին Ամմանում հանդիպել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայի կայունության, ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով երեք կողմերի միջև համագործակցության և համակարգման ամրապնդման ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծել սիրիական, հորդանանյան և ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ՝ Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի ամրապնդման և ճգնաժամի համապարփակ լուծում գտնելու Սիրիայի կառավարության ջանքերին աջակցելու համար:

Մինչ այս, սիրիական և իսրայելական կողմերը հանդիպել էին հուլիսին՝ դարձյալ Փարիզում։ Որևէ համաձայնություն քննարկումներում ձեռք չէր բերվել։