Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմքը նրա բանակն է. Կոշտա

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապագա երաշխիքների հիմքը Ուկրաինայի սեփական զինված ուժերն են, որոնք անհրաժեշտ է ուժեղացնել։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան առցանց խորհրդակցությունից հետո, որի ժամանակ Եվրամիության անդամները քննարկել են նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունները:

«Ուկրաինայի ապագան կախված է ոչ միայն անվտանգության հուսալի երաշխիքներից և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ գործարքի կնքումից, այլև նրա եվրոպական ուղուց։ Այդ պատճառով մենք պետք է առաջ շարժվենք Եվրամիության ընդլայնման գործընթացում»,- հավելել է Կոշտան։

Նա նաև ասել է, որ առաջին քայլը պետք է լինի Ռուսաստանի կողմից բռնության դադարեցումը։

«Անկախ նրանից, թե մենք դա կանվանենք հրադադար, թե զինադադար, դա այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է, որ մենք շարունակենք պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, եթե նա չհամագործակցի»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահը։

ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո Կոշտան զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Մենք կարևոր քայլ ենք կատարել այս պատերազմի ավարտի և՛ Ուկրաինայի, և՛ ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման համար»,- մեկնաբանել է Զելենսկին Եվրախորհրդի նախագահի հետ զրույցը: