Փաշինյանը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերի համար․ ԿԿՀ-ն վիրավորական և գռեհիկ է համարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Վարչապետը վարքագծի կանոն է խախտել ու ներողություն խնդրել․ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության, Փաշինյանի կիրառած «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ և անվայելուչ։ Հոգևորականին ուղղված գրառումը Փաշինյանը ֆեյսբուքում կատարել էր մայիսի 30-ին։

Հանձնաժողովի փորձագիտության եզրակացության համաձայն «դոմփել» բառը մերօրյա ժարգոնային բառապաշարում երկու իմաստ ունի։ Առաջին նշանակությունը հարվածելն է, երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալը։ Հանձնաժողովը գտնում է, որ վարչապետի կողմից բառը օգտագործվել է հենց երկրորդ նշանակությամբ և արձանագրել՝ վարչապետի գրառումը խախտել է բարեկրթության և հարգալիության սկբունքը։ 

Թեև հանձնաժողովը գտել է, որ Փաշինյանի այդ և հաջորդող գրառումները վերաբերում են հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի, այնուամենայնիվ, առաջին գրառման արտահայտությունները գռեհիկ նրբերանգ են հաղորդում դրան։

Հանձնաժողովը վարքագծի կանոնների խախտում է արձանագրել նաև վարչապետի կողմից օգտագործված «համբալ» բառի մեջ։ Հանձնաժողովը, մի շարք բառարաններ փորփրելով, գտել է, որ բացի «շալակավոր բեռներ փոխադրող բանվոր» իմաստից, «համբալ» բառը փոխաբերական իմաստով ունի «հիմար և տգետ» նշանակությունները։ 

Թեև Փաշինյանը հանձնաժողով դիրքորոշումներ է ներկայացրել, թե «դոմփել» բառի կիրառումը անպարկեշտ չէ, իսկ ԱԺ-ում տեղի ունեցած վեճի ժամանակ որևէ մեկին անձնական վիրավորանք և սպառնալիք հասցնելու միտում չի ունեցել,  այնուամենայնիվ, հանձնաժողովի եզրակացություններից հետո որոշել է բոլորից ներողություն խնդրել։ 

Այդ գրառումը ևս Փաշինյանը կատարել է իր ֆեյսբուքյան էջում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Factor TV-ին փոխանցեցին, որ Փաշինյանը նույն պարզաբանումը նաև գրավոր տեքստով հանձնաժողով է ներկայացրել։

Շուրջ մեկ ամիս նման բառապաշարով ամենօրյա գրառումներ կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ից 5-ը, այսպես ասած, վերբալ հրադադար հայտարարեց, այն բանից հետո, երբ ֆեյսբուքը նրա գրառումներից մեկն արգելափակել էր։ 

Վարչապետը անգամ դրանից հետո դարձյալ շեշտել էր, եթե վիրավորանքներ հնչեն ընտանիքի անդամների հասցեին, պատասխանելու է նույն ոճով։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են՝ վարչապետի վարքագծի կանոնների խախտման վարույթները իրենց եզրակացությամբ  ու Փաշինյանի պարզաբանման ընդունմամբ ավարտված են։ Արդյոք հանձնաժողովի եզրակացությունը ազդակ կլինի, որ Փաշինյանը հրաժարվի հայհոյախառն կամ վիրավորական երանգավորում ունեցող բառերի կիրառումից, ցույց կտա ժամանակը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան