Հայաստանը Իրանից աշխատուժ և փորձագետներ կներգրավի` 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, ր փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը։

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են համագործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Կողմերը համագործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։

Նշվում է, որ կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը:

Հողրդվում է նաև, որ փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Իրանի ոլորտային մասնագետների շահերը ներկայացնող կազմակերպությունների, բուհերի և հետազոտական կենտրոնների միջև համագործակցություն, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսների ու համաժողովների համատեղ կազմակերպում։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել էր մի ծրագիր, որով մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի և վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։

Նշենք նաև, որ դեռևս նախորդ տարի, ՀՀ կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք»։