ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի և պատանդների ազատ արձակման նոր առաջարկին

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին տեղեկացրել է, որ ընդունում է հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր առաջարկը։ Ըստ աղբյուրների՝ այն ենթադրում է 60-օրյա դադար և ողջ մնացած 10 գերիների ազատ արձակում, հաղորդում է Times of Israel-ը։

«ՀԱՄԱՍ շարժումը և պաղեստինյան խմբավորումներն իրենց հավանությունն են հայտնել եգիպտացի և կատարցի միջնորդների կողմից երեկ ներկայացված առաջարկի վերաբերյալ»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ։

Իսրայելցի պաշտոնյան The Times of Israel-ին հաստատել է, որ Իսրայելը ստացել է հրադադարի վերջին առաջարկը, մինչդեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, մերժել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը և ազդարարել, որ Իսրայելն առաջ է շարժվում պաղեստինյան անկլավի ամենամեծ քաղաքը գրավելու և դրա բնակչությանը հարավային հատված տեղափոխելու ծրագրի հարցում։

«Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել՝ ինչպես բոլոր պատանդների ազատ արձակման, այնպես էլ պատերազմը դադարեցնելու համար սահմանված մյուս պայմանների կատարման վերաբերյալ»,- ասել է պարբերականի զրուցակիցը։