ՆԺԱՐ սահմանադրական շարժման հիմնադիրների ասուլիսը. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
19.08.2025 | 11:05Մեկնարկել է ՆԺԱՐ սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կտեղեկացնի քաղաքական գործունեություն ծավալելու և համախոհների հետ ՆԺԱՐ-ը հիմնադրելու մասին։ Ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը կներկայացնի ՆԺԱՐ-ի մանիֆեստը։ Հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը քաղաքական գնահատական կտա 1991 թվականին առ այսօր Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։
ՆԺԱՐ-ի հիմնադիրները կներկայացնեն իրենց գործողությունների ծրագիրը, որը, մասնավորապես, նախատեսում է Հայաստանում կառավարման որակապես նոր համակարգի ներդրում։