ՌԴ-ն կրկին հարվածել է հասցրել Ուկրաինայում գտնվող ադրբեջանական նավթագազային օբյեկտին

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական նավթագազային օբյեկտի վրա: Օգոստոսի լույս 18-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR պետական ընկերության նավթաբազային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարվածի հետևանքով ոչնչացվել են բոլոր 17 պահուստարանները, պոմպակայանը, նավթաբազայի օպերատորական և տեխնիկական սենյակները, որոնք ավելի քան 16 հազար խորանարդ մետր վառելիք էին պարունակում։

Ռուսական կողմը նույն նավթաբազային հարվածել էր նաև օգոստոսի 8-ին։

Օդեսայի մարզում գտնվող SOCAR նավթամբարի վրա զանգվածային հարվածը հաստատել են նաև տեղական լրատվամիջոցները: «Օդեսայի լուրեր» Telegram ալիքը հրապարակել է հարվածի հետևանքների տեսանյութ և հաստատել, հղում անելով աղբյուրին, բոլոր 17 բաքերի, պոմպակայանի, օպերատորի և տեխնիկական սենյակների վնասը: Ռուսաստանի պատերազմի կողմնակից հանրությունը նույնպես գրել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական նավթամբարի վրա նոր հարձակման մասին:

Ուկրաինական կողմը հայտնել է հայտնել է Օդեսայի մարզում վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա հարձակման մասին, որի հետևանքով լայնածավալ հրդեհ է բռնկվել։

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն իր հերթին հայտնել է քաղաքի արվարձանում գտնվող վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ վիրավորներ չկան։

SOCAR-ի նավթաբազայի վրա հարձակման մասին պաշտոնական տեղեկատվություն, սակայն, չկա։